շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Կողմերը քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։

Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանավորվածությունները։

Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։

  • Կիսվել: