ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվածի մեքենայում պայթուցիչով նռնակ կար (տեսանյութ)

Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվածի մեքենայում պայթուցիչով նռնակ կար (տեսանյութ)

Մարտի լույս 18-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։

Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ։ Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 60-ամյա վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նռնակը գտել է անցած տարի նոյեմբերին մահացած մոր անձնական իրերի մեջ։ Հանգամանքը կհաստատվի կամ կհերքվի քննությամբ։ Նռնակն ուղարկվել է փորձաքննության։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: