հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, որ երեկ բերման էր ենթարկվել ոստիկանություն, տեսանյութեր է հրապարակել, որոնք արվել են երեկ ոստիկանությունում։

Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութերին կից նա գրել է.

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու:

Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:

Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:

Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:

Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»։

  • Կիսվել: