երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ոստիկանության համակարգից ազատվելու դիմում է գրել. Նոր պաշտոնի է նշանակվելու

Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ոստիկանության համակարգից ազատվելու դիմում է գրել. Նոր պաշտոնի է նշանակվելու

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:

Վերջինս մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժի պետ, ով  ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես ամենաօպերատիվնիկ սպաներից։ Նա ոստիականության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել:

Կայքի տեղեկություններով՝ առաջիկայում Ա․ Վաթյանը Հայաստանում նոր ստեղծված  իրավապահ համակարգերից մեկում պաշտոնի է նշանակվելու։

  • Կիսվել: