Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցները փակած քաղաքացիներին
Ոստիկանները ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել փողոցները փակած քաղաքացիներին: Ոստիկանների թիվն ավելի մեծ է, քան փողոցը փակած քաղաքացիների:
Նշենք, որ քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը:
Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Գայի արձանի մոտի հատվածը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու: