կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջում. հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողը

Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջում. հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողը

Երեկ` նոյեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել 2022 թվականից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող՝ Երևանի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Ավետիսյանի թաքնվելու վայրի մասին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկանները ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրում դարանակալումներ են իրականացնում, ու պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:

Առինջ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվում է Վ. Ավետիսյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 9-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել մի քանի քաղաքացի:

  • Կիսվել: