կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկաններն առանց համարանիշի «ԳԱԶ-66»-ի թափքում ապօրինաբար հատված փայտանյութ են հայտնաբերել

Ոստիկաններն առանց համարանիշի «ԳԱԶ-66»-ի թափքում ապօրինաբար հատված փայտանյութ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ, Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

64-ամյա վարորդը փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից ապօրինի ծառահատումը կատարել էր ագարակցի 38-ամյա տղամարդը: 

«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

38-ամյա տղամարդը Կապանի բաժնում ներկայացրել է դիմում-մեղայական՝ հստակ նշելով ապօրինի ծառահատման վայրը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: