երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ոստիկանների վրա քար նետողը սադրիչ էր, մինչև հիմա չի ձերբակալվել․ Վանեցյան

Ոստիկանների վրա քար նետողը սադրիչ էր, մինչև հիմա չի ձերբակալվել․ Վանեցյան

Ոստիկանությունը երեկ շատ սխալ է վարվել, կիրառել է բիրտ ուժ և հատուկ միջոցներ։ Ընդ որում, հատուկ միջոցներն օգտագործվել են առանց նախապես զգուշացնելու, ինչը հստակ խախտում է: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ  երեկ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։

՛՛Նրանք սադրիչներ էին։ Մի տեսանյութ կա, որտեղ մի տղա քար է նետում ոստիկանների վրա։ Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և այդ տղան հայտնաբերված ու ձերբակալված չէ։ Մինչդեռ ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց նրա գործողությամբ։ Եթե մարդ է եղել, որ քար է նետել ոստիկանների վրա, ապա ո՞վ է այդ տղան։ Կարծում եմ, որ իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ է՛՛,-նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության կիրառած պարկուճները ժամկետանց են եղել, ինչի հետևանքով էլ  այդքան շատ վիրավորներ եղել։

՛՛Իշխանությունները փորձելու են ձերբակալել շարժման լիդերներին. կա հարուցված քրեական գործ՛՛,-նշեց Վանեցյանը։

  • Կիսվել: