հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բժշկական ծառայությունների գները կավելանան 30-40%-ով. Վահե Տեր-Մինասյան

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բժշկական ծառայությունների գները կավելանան 30-40%-ով. Վահե Տեր-Մինասյան

Ըստ դեկտեմբերի 30-ին հրապարակված որոշման նախատեսվում է հարկային արտոնություններից՝ այն է ԱԱՀ–ից ազատված լինելուց, զրկել առողջապահական համակարգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կողոպուտ Շուրա, միայն կողոպուտ, կամ մի բացարձակ ոչ տրամաբանական որոշման պատմություն, որի հետևանքով կթանկանան բժշկական ծառայությունները...

Ըստ դեկտեմբերի 30-ին հրապարակված որոշման նախատեսվում է հարկային արտոնություններից՝ այն է ԱԱՀ–ից ազատված լինելուց, զրկել առողջապահական համակարգը։

Եթե փորձենք հասկանալ սրա մոտակա հետևանքները, ապա պետք է հաշվի առնենք, որ առողջապահական ծառայությունները մեծապես կախված են օգտագործվող դեղորայքից, կիրառվող նյութերից, գործիքներից ու սարքավորումներից, որոնք հիմնականում գնվում են արտերկրից ու բնականաբար արտարժույթով։ Մինչդեռ հայկական դրամը վերջին երկու ամսում արժեզրկվել է մոտ 10%-ով։

Եթե սրան ավելացնենք ԱԱՀ–ը (ևս 20%), գումարենք դրամի անկայունությամբ պայմանավորված «անվտանգության բարձիկը», ապա ակնհայտ է դառնում, որ այս որոշումը ուժի մեջ մտնելուց հետո բժշկական ծառայությունների գները կավելանան 30-40%-ով...

Չգիտեմ, թե որքանով հավաքագրված գումարները կնպաստեն կրճատել հարկային ճեղքերը, բայց ակնհայտ է, որ սա կլինի ծանր հարված, ինչպես բնակչության, այնպես էլ ողջ առողջապահական համակարգի համար։

Գիտեմ, անշուշտ, որ մեր երկրին հիմա շաաաատ փող է պետք, բայց վստահ եմ, որ դա չպիտի լինի հիվանդ մարդուց գանձված գումարը...՛՛:

  • Կիսվել: