հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել, հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու. Գևորգ Պետրոսյան

Որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել, հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու. Գևորգ Պետրոսյան

«Այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան«խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու:

Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միևնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել...

Ամոթից քունս չի տանում...

Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ...

Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:

Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:

Մեկ ա ներդրողներ երբեք չեն գւալու:

Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին...

Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք...

Ընենց որ, դմփ-դմփ-հու...»։

  • Կիսվել: