Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 28-ին, ժամը 19:41-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։15-ին։