երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված 73-ամյա քաղաքացու վիճակը ծանր է

Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված 73-ամյա քաղաքացու վիճակը ծանր է

Օրերս շան հարձակման ենթարկված քաղաքացուն վիրահատել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր:

Պացիենտի մոտ առկա էին վերին երկու վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:

Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 26-ին, ժամը 10:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից շան կծելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հիվանդանոց է բերվել «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 73-ամյա Աիդա Ն.-ն է:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ վաղ առավոտյան, և վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունում՝ որպես մաքրուհի և նա աշխատանքներ կատարելի է եղել, երբ թափառող շունը հարձակվել է նրա վրա:

  • Կիսվել: