չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Opel-ը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա՝ Mercedes-ին ու գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Opel-ը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա՝ Mercedes-ին ու գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական Toyota-ին, ապա առաջ ընթացել, բախվել թույլատրելի հատվածով հանդիպակաց երթևեկող (քանի որ հանդիպակաց գոտում ճանապարհաշինարարները կատարում էին կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ) Mercedes -ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:

Պարեկները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, և վիրավորներին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: