հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Գևորգ Ք․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 36-ամյա Զավեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: