հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Արմեն Գրիգորյանը ազատվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից. շնորհակալություն հայտնեց

Արմեն Գրիգորյանը ազատվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից. շնորհակալություն հայտնեց

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակով վերջին անգամ է մասնակցում Կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն։ Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 13–ին, Կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում»,- ասաց Փաշինյանը։

Իր հերթին Արմեն Գրիգորյանն ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության և համատեղ աշխատանքի համար։ Քանի որ այսօր աստղագիտության թեման մի քիչ գերիշխում է, մի համեմատություն էլ ես անեմ. իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլիներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար և նորից ճանապարհ դուրս եկած կլիներ, և այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին։

Իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա, բայց երևի նորմալ է, նաև այս սրահում գտնվող, այս սրահից դուրս գտնվող գործընկերներին, քաղաքացիական հասարակության էքսպերտներին, որոնք օգնել են, որպեսզի այն աշխատանքը, որը կատարել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի և ինստիտուտների կայացման գործընթացում, օգնել են և մտածել, և քաղաքականություն վարել, շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը»։

  • Կիսվել: