Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան
Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է։
Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում: Այս մասին հայտնել է փաստաբանը: Ձերբակալված ընդդիմադիրին շուտով կտեղափոխեն դատարան, որտեղ քննվելու է իրավապահ մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:



