Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտման թեմային՝ նշելով, որ այդ ժամկետներն արձանագրված են միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են վաղուց։
«Ինչ վերաբերում է էներգետիկ առևտրին, պետք է հաշվի առնել 2 ուղղություն։ Մենք նշել ենք, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ հիմա պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ»,- նշել է նա և հավելել, որ տեսնում ենք՝ մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները։
«Իսկ դրանք մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրաէներգիա են սպառում։ Մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին և ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք։ Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է»,- նշել է վարչապետը և հավելել, որ սա չի նշանակում՝ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս մնալ։
«Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։



