Ոնց որ ուզում են ինձ սպանեն․ երգիչ Նարեկ Մակարյանի աղմկահարույց հայտարարությունը (տեսանյութ)
Ամերիկայում բնակվող երգիչ Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով աղմկահարույց հայտարարություն է արել, որը մտահոգել է իր երկրպագուներին և հարազատներին։ Նա տեսաուղերձում, մասնավորապես, ասել է․ «Հարգելի ժողովուրդ, Ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են ինձ սպանեն»։
Նարեկի մեկ այլ հարազատն էլ՝ Տաթևիկ Դանիելյան անունով, նշել է, որ Նարեկի այն հայտարարությունը, թե իբր բժիշկները ուզում են նրան սպանեն, չի համապատասխանում իրականությանը։ «Մենք հիմա նրա կողքին ենք, բժիշկները նրան հսկում են, խնդրում եմ հանգիստ եղեք»։



