ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գագիկ Սուրենյանը հայտնում է նոր ցիկլոնի մասին

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գագիկ Սուրենյանը հայտնում է նոր ցիկլոնի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ։

«ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։

Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց»,- գրել է նա։

  • Կիսվել: