երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այսօրվանից մեր երկրում գարուն է. Գագիկ Սուրենյան

Այսօրվանից մեր երկրում գարուն է. Գագիկ Սուրենյան

Այսօրվանից կարող ենք համարել, որ մեր երկրում կլիմայական գարուն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Թող այն խաղաղություն և բերրիություն բերի մեր երկրին և աշխարհին»,- գրել է Սուրենյանը:

Նշենք, որ Հանրապետության տարածքում  29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

Երևանում մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: