հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ՝ առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր․ Արագածոտնի մարզպետարան

Ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ՝ առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր․ Արագածոտնի մարզպետարան

Արագածոտնի մարզպետարանը հերքել է 168.am լրատվական կայքում տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակումը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․

«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։
Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։

  • Կիսվել: