կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
ՈՒԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Ռուսաստանի հայտը

ՈՒԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Ռուսաստանի հայտը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Ռուսաստանի հնարավոր հայտը։

Մարտին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանից ստացել է 2028 և 2032 թվականների Եվրոպայի առաջնությունների անցկացման հայտ ներկայացնելու մտադրության մասին դեկլարացիա։

«Ցանկացած կողմ կարող է դիմել։ Կա դիմում Մեծ Բրիտանիայից, ուրիշ երկրներից։ Մենք քննարկում ենք այդ հարցը և շուտով որոշում կկայացնենք»,- ասել է Չեֆերինը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը, Անգլիան/Հյուսիսային Իռլանդիան/Իռլանդիան/Շոտլանդիան/Ուելսը (համատեղ) և Թուրքիան ներկայացրել են մրցաշարը 2028 թվականին ընդունելու մտադրության մասին դեկլարացիաներ: Եվրո-2032-ը ընդունելու հայտ են ներկայացրել Ռուսաստանը, Թուրքիան և Իտալիան:

Երկրները, որոնք կընդունեն Եվրոպայի 2028 և 2032 թվականների առաջնությունները, հայտնի կդառնան 2023 թվականի սեպտեմբերին, գրում է Armsport.am-ը։

  • Կիսվել: