չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում շարունակվում են վերակառուցման և բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը։

Պացիենտների ներհիվանդանոցային տեղափոխման հոսքն առավել դյուրին կազմակերպելու համար վերջերս տեղադրվեց «ԱրտԼԻՖՏ» հայկական արտադրության վերելակ։

Նշվում է, որ անհրաժեշտությունը եղել է երկար տարիներ, ինչով պայմանավորված շատ դժվարություններ են ստեղծվել։

  • Կիսվել: