ՌԴ-ից Հայաստան է ուղարկել 100 վերելակներից բաղկացած առաջին խմբաքանակը
Սերպուխովի վերելակների գործարանը Հայաստան է ուղարկել 100 վերելակներից բաղկացած առաջին խմբաքանակը։ Այս մասին ասված է Մոսկվայի մարզի ներդրումների, արդյունաբերության և գիտության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մոսկվայի տարածաշրջանի գործարանը Հայաստանի համար արտադրել է «СЛЗ ЭКО» մոդելի 400 կգ բեռնատարողությամբ վերելակներ, որոնք ստեղծվել են հատուկ բազմաբնակարան շենքերում հին վերելակների փոխարինման ծրագրերի համար՝ հաշվի առնելով անվտանգության և հարմարավետության ժամանակակից պահանջները։ Առաջին խմբաքանակից վերելակների մեկ երրորդ արդեն տեղադրվել են բնակելի շենքերում, մի շարք օբյեկտներում շարունակվում է տեղադրումը, մնացած սարքավորումների արտադրությունն ավարտված է։ Մոտ ապագայում վերելակային սարքավորումների հավաքածուները կառաքվեն Երևան»: