հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել

Նորաշեն գյուղում հրդեհ է բռնկվել

Հունիսի 19-ին, ժամը 06։37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ» սուպերմարկետում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել` 07:22-ին: Այրվել է խանութի կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ և ջերմահարվել՝ տեսախցիկների սնուցման համակարգը։

 

  • Կիսվել: