հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է երկու թեմատիկ պանելային քննարկում

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է երկու թեմատիկ պանելային քննարկում

«Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել է երկու թեմատիկ պանելային քննարկում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը, Ինժեներական ասոցացիայի նախագահ Արամ Սալաթյանը,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դեկան Վաչե Գաբրիելյանը։

Պանելային քննարկումը վարել է Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Հայաստանի Արտաքին հարաբերությունների գծով կառավարիչ Վիկորիա Պողոսյանը։

«Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» պանելային քննարկմանը մասնակցել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Տիգրան Ջրբաշյանը, Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների տնօրեն Տիգրան Տիգրանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Գալյանը։

Պանելային քննարկումը վարել է ՄԱԿ ԱԶԿ-ի (UNIDO) ներկայացուցիչ Ալեքսեյ Սավրասովը։

  • Կիսվել: