Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար
Ռուս-հայկական համալսարանը (ՌՀՀ) հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝
Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Ռուս-հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (ՌՀՀ Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- մրցույթին մասնակցելու դիմում,
- անձնական տվյալների մշակման համաձայնություն,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID, սոցիալական քարտ),
- գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկանք,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3x4),
- ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),
- բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ),
- գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
- գիտական և ուսումնական հրապարակումների ցանկ,
- սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
- պահանջներին համապատասխանող այլ փաստաթղթեր,
- ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսներ (մինչև 2 էջ ծավալով)։
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ (012) 26-04-19 հեռախոսահամարով կամ ՌՀՀ կայքում: https://rau.am/am/event/konkurs-zav-2026



