հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից. ԱԻՆ

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից. ԱԻՆ

Հունիսի 18-ին, ժամը 15։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։

  • Կիսվել: