շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր խումբը կօգնի լուծել Ձեր նկատմամբ կիրառված արգելանքներին առնչվող խնդիրները. Բադասյան (տեսանյութ)

Նոր խումբը կօգնի լուծել Ձեր նկատմամբ կիրառված արգելանքներին առնչվող խնդիրները. Բադասյան (տեսանյութ)

Հարկադիր կատարման ոլորտում քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում, որի համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հրապարակելով տեսանյութ:

՛՛Ներկայումս ակտիվ աշխատում ենք Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ ոչ համաչափ կիրառվող արգելանքները բացառելու ուղղությամբ, իսկ մինչ այդ պատրաստել ենք ոչ ֆորմալ խնդիրների ներկայացման հարթակ։

Տեսանյութում նկարագրված դեպքերի հանդիպելիս կարող եք կապ հաստատել #Քո_արգելանքը խմբի հետ՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներով` (077), (091), (055) 713-437, կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: