հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
COP17-ն ու Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ Երևանի և Փարիզի համագործակցության օրակարգում

COP17-ն ու Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ Երևանի և Փարիզի համագործակցության օրակարգում

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարին։

Ինչպես հայտնել են դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք կարևոր միջազգային միջոցառումներին՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին և դրանց շրջանակներում համագործակցությանը։

  • Կիսվել: