Իրանի ԶՈւ-ն չի բացառում առանձին նավերի անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի հետ համաձայնեցված երթուղիներով․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ
Իրանի զինված ուժերը չեն բացառում առանձին նավերի անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի հետ համաձայնեցված երթուղիներով, չնայած նրան, որ ջրային տարածքը հայտարարված է փակ բոլորի համար։ Այս մասին ասված է Իրանի ԶՈւ «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Երեկվա նախազգուշացման շարունակություն՝ հաղորդվում է, որ Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է։ Եթե որևէ նավի թույլատրվի էլ անցնել նեղուցով, ապա բացառապես սահմանված երթուղով և նախկինում հայտարարված կանոններին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին նախազգուշացրել էր նավագնացության ընկերություններին, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղիների օգտագործումն անվտանգ չէ ջրային տարածքում ականների առկայության պատճառով։



