հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Թուրքիայի հետ բախումները կարող են սկսվել հենց վաղը. Իսրայելի սփյուռքի նախարար

Թուրքիայի հետ բախումները կարող են սկսվել հենց վաղը. Իսրայելի սփյուռքի նախարար

«Թուրքական բանակի հետ ծովում ուղղակի բախումն այլևս անհնարին սցենար չէ, դա կարող է տեղի ունենալ արդեն վաղը առավոտյան»,- հայտարարել է Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլին։ Այդ մասինգրում է իսրայելական jpost.com-ը:

Նախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է «մոլեռանդության» մեջ՝ հրեական պետության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով:

Նա ընդգծել է, որ ինչ-որ պահի Իսրայելը փաստացի փրկել է Էրդողանի կյանքը՝ իսրայելցի բժիշկ ուղարկելով նրա քաղցկեղը բուժելու համար:

Շիկլին Էրդողանին անվանել է «բռնապետ» և «Հիտլերի ու Սինվարի համադրություն»:

  • Կիսվել: