երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնը և պրոֆեսոր Լիա Հալլորանը ԵՊՀ-ում դասախոսություն են կարդացել

Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնը և պրոֆեսոր Լիա Հալլորանը ԵՊՀ-ում դասախոսություն են կարդացել

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» խորագրով միջոցառումը, որի շրջանակում հյուրընկալել ենք ամերիկացի տեսական ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնին և պրոֆեսոր Լիա Հալլորանին, որոնք համալսարանականների համար հանդես եկան դասախոսությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: 
 
«Քիփ Թորնը գրավիտացիայի և բարձր էներգետիկ աստղագիտության տեսության վերաբերյալ գրքերի հեղինակ է։ Նա 2014 թվականին եղել է «Ինթերսթելեր» գիտաֆանտաստիկ ֆիլմի գիտական խորհրդատուն և հորդորել ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին հետևել ֆիզիկայի օրենքներին, իսկ երևակայական հատվածներում հիմնվել բացառապես ֆիզիկայի արդի վարկածների վրա:
 
2017 թվականին Քիփ Թորնը իր գործընկերներ Ռեյներ Վայսի և Բերի Բերշի հետ գրավիտացիոն ալիքների ուսումնասիրությունում վճռորոշ ներդրման համար ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում։
 
Հետաքրքրական է, որ ականավոր ֆիզիկոսը գիտությունը հանրամատչելի է դարձնում ոչ միայն ֆիլմերի, այլև երաժշտության ու պոեզիայի միջոցով։ Համագործակցելով նկարչուհի Լիա Հալլորանի հետ՝ Քիփ Թորնը հեղինակել է The Warped Side Of Our Universe («Տիեզերքի դեֆորմացված կողմը») գիրքը, որում Հալլորանի՝ տիեզերական երևույթների պատկերներն ուղեկցվում են Թորնի՝ դրանց պոետիկ նկարագրություններով:
 
Մեր հանդիպման ժամանակ նրա հետ քննարկեցինք գիտությանն առնչվող թեմաներ, խոսեցինք ԵՊՀ-ում աստղաֆիզիկայի զարգացման նախադրյալների ու հեռանկարների մասին։ Նոբելյան մրցանակակիրը պատրաստակամություն հայտնեց խորհրդատվությամբ աջակցել մեզ այդ հարցում»,- գրել է նա։

  • Կիսվել: