կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Նիկոլի երազած ձևով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյան

Նիկոլի երազած ձևով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյան

Քիչ առաջ Ոստիկանության 6-րդ վարչությունից ազատ արձակվեց նաև «Ադեկվադ»-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ում բերման էին ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Լրագրողների հետ զրույցում Տեր-Նակալյանը նշեց, որ իրեն բերման են ենթարկվել այն պահին, երբ ցանկացել է գնալ ու աջակցել Նարեկ Մալյանին։

«Նիկոլի երազած ձևով ավտոն քաշին իմ առաջ ու ասֆալտին փռեցին: Որևէ հիմնավորում չներկայացրեցին և միայն տեղում ասացին զենքի մասին, ինչը զավեշտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը զենք չունի։

Նա նաև ասաց, որ բերման ենթարկելիս բիրտ ձևով չեն ծեծել, նման բան չի եղել, բուժօգնությունից էլ հրաժարվել է.« Ամեն ինչ տեղի է ունեցել բեմադրության կանոններով սահմանված կարգով»:

  • Կիսվել: