ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Նիկոլայ Գաբրիելյանին հետմահու շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչում

Նիկոլայ Գաբրիելյանին հետմահու շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչում

Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության և արիության համար նա  հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման և պարգևատվել է համապատասխան կրծքանշանով:

 

«Փառք ու խոնարհում հերոսներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: