երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանի վրա Ռուբինյանց 2 հասցեի շենքից բան նետած տղամարդուն ձերբակալել են. ինչ են պատմել հարազատները

Նիկոլ Փաշինյանի վրա Ռուբինյանց 2 հասցեի շենքից բան նետած տղամարդուն ձերբակալել են. ինչ են պատմել հարազատները

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով` գիշերը արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:

Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

«ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր, թե ինչպես են այս պահի իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողակա գործողություններ է կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել:

Շենքի հատվածում և նաև որոշ բնակարաններում կարծես թե փաստացի խուզարկություններ են ընթացել: Բնակիչները տագնապած են:

Կատարվածի առնչությամբ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն»,- գրել է կայքը:

  • Կիսվել: