շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Նիգերի մայրաքաղաքում և միջազգային օդանավակայանում hրաձգություն է սկսվել

Նիգերի մայրաքաղաքում և միջազգային օդանավակայանում hրաձգություն է սկսվել

Այսօր վաղ առավոտյան Նիգերի մայրաքաղաք Նիամեի մի քանի շրջաններում պայթյուններ և տևական կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

Տեղի ունեցածի պատճառը դեռևս պարզ չէ։ Անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրի տվյալներով՝ զինյալները հարձակվել են մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա և փորձել են ճեղքել նախագահական պալատի շուրջ գտնվող անվտանգության գոտին։

Տեղեկություններ են ստացվում, որ նախագահական պալատի շուրջ ինտենսիվ և անընդհատ հրաձգությունը է եղել: Օդանավակայանի տարածքում է գտնվում երկրի ռազմաօդային ուժերի ամենամեծ բազան:

  • Կիսվել: