երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են աշխատանքները տարբեր հաստատություններում

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են աշխատանքները տարբեր հաստատություններում

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շարունակում են ՀՀ տարբեր նշանակության հաստատություններում անցկացնել առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում անձանց հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

 

2023 թվականի նոյեմբերից մինչ օրս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն աշխատանքներ են իրականացրել թվով 204 հաստատություններում՝ հիմնական և ավագ դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում և մանկապարտեզներում՝ խոսելով առաջին հոգեբանական օգնության տրամադրման առանձնահատկությունների մասին, միաժամանակ ներկայացնելով արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցության սկզբունքները, մեթոդները և ընթացակարգերը։

 

Համագործակցության շրջանակներում շահագրգիռ ուսումնական հաստատությունների աշխատակիցները փոխադարձ այցեր են իրականացրել ՓԾ հոգեբանական աջակցության բաժին, տեղում ծանոթացել բաժնի գործունեությանը, օգտվել բաժնում առկա սարքավորումներից։

  • Կիսվել: