ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն
Արագածոտնի մարզում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և թեթև մարդատար մեքենայի բախումից տուժած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից․
«Վթարից տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք դիմել են բուժօգնության, զննություն անցել ու դուրս գրվել։ Հոսպիտալացման դեպք չկա»։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։


