երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

  • Կիսվել: