կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ներդրվում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հատուկ էլեկտրոնային համակարգ

Ներդրվում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հատուկ էլեկտրոնային համակարգ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում փոփոխություններ կատարեց «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ կարգի պահանջների իրականացումն առաջացրեց բազմաթիվ բարդություններ, ինչից ելնելով առ այսօր հնարավոր չի եղել ամփոփել այն վիճակագրությունը, որը նախատեսվում էր ունենալ ընտանիքում բռնությունների վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է՝

ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալներ, ինչպես նաև ամփոփել տվյալներն ըստ տարբեր ցուցանիշների և հատկանիշների.

առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին,

նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը,

վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն,

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ժամանակակից խոստումնալից պրակտիկաները և եվրոպական փորձը։

  • Կիսվել: