հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նարեկ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն» (ուղիղ)

Նարեկ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն» (ուղիղ)

Դիմակավոր անձինք բերման են ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին: Այս մասին հայտնել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Մալյանը գտնվում է «6-րդ վարչությունում»։

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։

«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,– գրել է նա:

  • Կիսվել: