կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Նախկին իշխանավորներն անձամբ կարող էին հանդիպել օրենքով գողերի հետ. Բադասյան

Նախկին իշխանավորներն անձամբ կարող էին հանդիպել օրենքով գողերի հետ. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանեց այն հարցին, թե արդյոք վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում օրենքով գողերի «սխոդկաներ» եղե՞լ են, թե՞ ոչ՞:

Նախարարը նշեց, որ ՀՀ նախկին իշխանությունները կարող է նույնիսկ չզլանային հանդիպել քրեական հեղինակությունների հետ, օրինակ՝ Ծաղկաձորում նստել, քննարկել տարբեր հարցեր, ջան ասել, ջան լսել:

Բադասյանը նաև ասաց, որ տեղեկություն չունի այն մասին, թե Հայաստանում վերջին մեկուկես-երկու տարում օրենքով գողերի հանդիպումներ են եղել, սակայն բացառում է, որ Հայաստանում որևէ պաշտոնատար անձ կարող է ներգրավված լինել որևէ կրիմինալ շրջանակում ,և դա չնկատվի: «Նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ հնարավոր էր, անձամբ իրենք էլ կարող էին հանդիպել»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: