ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսվում է հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց. փոխքաղաքապետ

Նախատեսվում է հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց. փոխքաղաքապետ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակում են գործել համայնքային շախմատի դպրոցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

՛՛Դրանց թիվը վերջին տարիներին չի նվազել: Ավելին` Երևանի շախմատի ֆեդերացիայի առաջարկով և համագործակցությամբ նախատեսվում է նաև հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց, որի նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում՛՛,-նշեկ է նա:

Հիշեցնենք, որ այսօր շախմատիստ Լևոն Արոնյանը Հայաստանից հեռանալու մասին հայտարարություն էր տարածել՝ նշելով. "Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց"։

 

 

 

 

  • Կիսվել: