չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախատեսվում է ՀՀ-ում հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ

Նախատեսվում է ՀՀ-ում հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Հունիսի 27-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա Կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հրավիրում ենք շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մասնակցելու հանդիպմանը։

Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում ստորև ներկայացվող արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար. միս, մսամթերք, թռչնամիս, ձու, ձուկ, ձկնեղեն, կաթ և կաթնային արտադրանք, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, սննդային հավելումներ և այլ սննդամթերք, առողջապահություն և օծանելիքակոսմետիկական միջոցներ, զբոսաշրջություն, սպա ծառայություններ, վարսահարդարում, ֆիտնես, տաքսի ծառայություններ։

Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ։

«Հալալ» կենտրոնը գործունեություն է ծավալում 2002 թվականից և, իսլամական շուկայից բացի, գործընկերային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։ Ներկայումս ավելի քան 40 ընկերություններ Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն»,-ասվում նախարարության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: