շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախատեսվում է գործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև. Էրիկ Շևալիե

Նախատեսվում է գործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև. Էրիկ Շևալիե

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրեն Էրիկ Շևալիեն այս ամբողջ ընթացքում համակարգել է Հայաստանին Ֆրանսիայի կողմից տրամադրված մարդասիրական օգնության տարբեր փուլերը, գրում է 1lurer.am-ը:

«Հենց սկզբից Ֆրանսիան մոբիլիզացվել է Հայաստանի բնակչությանն իր համերաշխությունը հայտնելու համար: Մի քանի շաբաթ առաջ մենք Հայաստան էինք գործուղել վիրաբույժների, որոնք իրենց հետ բերել էին նաև բժշկական սարքավորումներ և մի շարք դեղամիջոցներ:

Նախորդ շաբաթ Հայաստան է ժամանել առաջին բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխել էր կառավարության կողմից տրամադրվող հումանիտար օգնություն՝ հիմնականում բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ: Դրա մեջ ներառված էին նաև շարժական բուժկետեր, որոնք հնարավորություն էին ընձեռում բուժելու մոտ 500 հիվանդի»,- նշեց Շևալիեն:

Երեկ Երևան ժամանած ինքնաթիռով նույնպես օգնություն է ուղարկվել՝ շուրջ 25 տոննա ընդհանուր քաշով:

Նախատեսում ենք նաև համագործակցություն Փարիզի, Մարսելի, Լիոնի և Երևանի հիվանդանոցների միջև՝ նշեց Ճգնաժամային իրավիճակների կենտրոնի տնօրենը:

 
 

  • Կիսվել: