չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
«Նախարարությունն ու նախարարը իրավասու չեն նման գնահատական տալ». Փամբուխչյանն ուղիղ չպատասխանեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում

«Նախարարությունն ու նախարարը իրավասու չեն նման գնահատական տալ». Փամբուխչյանն ուղիղ չպատասխանեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ուղիղ չպատասխանեց՝ կո՞ղմ, թե՞ դեմ է , որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։

«Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում, բանակցությունները, որ տարվում է, ամբողջությամբ կիսում եմ։ Սա է իմ անձնական դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու նախարարը իրավասու չեն նման գնահատական տալ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Փամբուխչյանն ընդգծեց՝ կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում է իրենը։

  • Կիսվել: