Դատախազը դատարանում հայտարարել է, որ պատգարակին գամված Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիա է անում
Դատախազը դատարանում հայտարարել է, որ պատգարակին գամված Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիա է անում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանական թիմի անդամ Արա Ղազարյանը։
Փաստաբանական թիմը միջնորդում է վերացնել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքն ու թույլ տալ, որ նա մեկնի Գերմանիա՝ բուժման։
Ղազարյանը նշեց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու սպասում են հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ արձագանքին։



