չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Հունգարիան խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները

Հունգարիան խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները

Հունգարիան կրկին խոչընդոտել է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջընթացը՝ կասեցնելով միասնական շուկա մուտք գործելու և սոցիալական քաղաքականության վերաբերյալ քննարկումները, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաների և դիվանագետների։

Նրանց խոսքով՝ Բուդապեշտը հրաժարվել է հավանություն տալ բանակցությունների երկրորդ և երրորդ կլաստերների բացմանը՝ վկայակոչելով Կիևի կողմից էթնիկ հունգարացիների իրավունքների մասին երկկողմ համաձայնագրի կատարման անհրաժեշտությունը: Պարբերականը նշում է, որ Հունգարիան նմանատիպ մտահոգություններ է հայտնել նաև հուլիսին և խոչընդոտել է նույն խմբերի բացումը։

Հունիսի սկզբին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Բուդապեշտը չի խոչընդոտի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկը՝ Կիևի հետ Անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ համաձայնագրից հետո։ Սակայն նա ընդգծել էր, որ Հունգարիան շարունակում է դեմ լինել ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի, ԵՄ-ին արագացված անդամակցությանը և հավատարիմ է «արժանիքների վրա հիմնված» մոտեցմանը։

  • Կիսվել: