ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը

Նախագահը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու՝ նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը եւ այն իրականացնելու հնարավորություններին: Զրուցակիցները կարեւորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման եւ համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցություն ցուցաբերել նման կարեւոր գաղափարի կյանքի կոչմանը:

 

  • Կիսվել: